• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Շրի Լանկայում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի հավատարմագրերի հանձնման արարողություն

28 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 27-28-ը Կոլոմբոյում տեղի է ունեցել Շրի Լանկայում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը։
Նյու Դելիում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանների հետ միաժամանակ հավատարմագրային համապատասխան պատճեններն ու բնօրինակներն են փոխանցվել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Անուրա Կումարա Դիսսանայակեին և ԱԳ, արտաքին զբաղվածության ու զբոսաշրջության նախարարության արարողակարգի գործող պետին:
Արարողությունից հետո կարճատև առանձնազրույց է կայացել ՀՀ դեսպանի և Շրի Լանկայի նախագահի միջև, որին հաջորդել է դեսպան Վահագն Աֆյանի հանդիպումը Շրի Լանկայի ԱԳ նախարար Վիջիթա Հերաթի հետ:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրության ոլորտների համագործակցության զարգացումն ու հնարավոր այլ բնագավառներում փոխշահավետ կապերի ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխընդունելի գործակցության ապահովման ընթացիկ և հեռանկարային հարցերին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: